Պահոց

Մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում

02.06.2020

      Հայտերի ներկայացման հրավեր

 

Ամսաթիվ

2 հունիս, 2020 թ.

Փոխառության համար և անվանում

EIB:87.749 Երևանի էներգաարդյունավետության ծրագիր

Պայմանագրի համար և անվանում

SW/EEK-01:Մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 

14 Հուլիսի, 2020թ.՝ ժամը 15:00  (տեղական ժամով) ,

 

1. Հայտեր ներկայացնելու սույն հրավերը հաջորդում է այս Ծրագրի համար Գնման ընդհանուր ծանուցմանը, որը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում՝ 2020 թվականի մարտի 31-ին: https://www.yerevan.am/en/custom/erewani-energaardyownavetowt-yan-tsragir/

2. Երևանի քաղաքապետարանը` այսուհետև “Պատվիրատու”, նախատեսում է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի դրամաշնորհի ու Եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցների մի մասն օգտագործել Երևանի Էներգաարդյունավետության և Ջերմային շենքերի վերականգնման Ծրագրի շրջանակներում համայնքային մանկապարտեզների սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման և վերակառուցման աշխատանքների ծախսերի համար:

Պատվիրատուն հրավիրում է ընկերությունների՝ ներկայացնելու փակ ծրարներով հայտեր վարկի հասույթի մի մասից ֆինանսավորվող հետևյալ պայմանագրի համար՝
ԼՈՏ 1 Թիվ 36 և թիվ 49 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում
ԼՈՏ 2 Թիվ 47, թիվ 78, թիվ 81, թիվ 93 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում
ԼՈՏ 3 Թիվ 71 և թիվ 110 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում
ԼՈՏ 4 Թիվ 23 և թիվ 161 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում
ԼՈՏ 5 Թիվ 100 և թիվ 103 մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում


Աշխատանքների ավարտման ժամկետը յուրաքանչյուր ԼՈՏ-ի համար սահմանվծ է;

ԼՈՏ 1:
#36 մանկապարտեզ - 15 ամիս
#49 մանկապարտեզ - 20 ամիս

ԼՈՏ 2:
#47 մանկապարտեզ - 15 ամիս
#78 մանկապարտեզ - 20 ամիս
#81 մանկապարտեզ - 12 ամիս
#93 մանկապարտեզn - 20 ամիս

ԼՈՏ 3
#71 մանկապարտեզ - 20 ամիս
#110 մանկապարտեզ - 15 ամիս

ԼՈՏ 4
# 23 մանկապարտեզ - 15 ամիս
#161 մանկապարտեզ - 15 ամիս

ԼՈՏ 5:
#100 մանկապարտեզ - 15 ամիս
#103 մանկապարտեզ - 15 ամիս

Հայտատուն հնարավորություն ունի մասնակցելու ԼՈՏ-երից ցանկացածին կամ ԼՈՏ-երի համադրությանը:

Հայտատուները պետք է ունենան հետևյալ հիմնական որակավորումները.

ԼՈՏ.

Հայտատուի միջին տարեկան շրջանառություն՝որպես պատվիրատու (վերջին երեք տարիների ընթացքում՝ ՀՀ դրամով)

Նմանատիպ պայմանագրերի արժեք (վերջին երեք տարիների ընթացքում՝ ՀՀդրամով)

Հիմնական գործունեության փորձ

(վերջին հինգ տարիներից ցանկացածի համար)

Ֆոտովոլտային վահանակի տեղադրում

Lot 1

1,700,000,000

680,000,000

35 կՎտ-ից ավելի հզորությամբ մեկ ֆոտովոլտային համակարգի տեղադրում

Lot 2

3,500,000,000

1,400,000,000

-

Lot 3

2,000,000,000

770,000,000

35 կՎտ-ից ավելի հզորությամբ մեկ ֆոտովոլտային համակարգի տեղադրում

Lot 4

1,400,000,000

550,000,000

35 կՎտ-ից ավելի հզորությամբ մեկ ֆոտովոլտային համակարգի տեղադրում

Lot 5

1,650,000,000

660,000,000

35 կՎտ-ից ավելի հզորությամբ մեկ ֆոտովոլտային համակարգի տեղադրում

 

3. Միջազգային մրցակցային մրցույթը (ICB) կանցկացվի ԵՆԲ-ի Գնումների ուղեցույցի համաձայն (https://www.eib.org/en/publications/guide-to-procociation.htm) և ԱԶԲ-ի՝ մեկ փուլով, մեկ ծրարով հայտերի ներկայացման կարգով՝ հետորակավորմամբ և բաց բոլոր երկրների հայտատուների համար:


4. Մրցութային փաստաթղթերը ուսումնասիրել և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հայտատուները կարող են դիմել.

Պարոն Արման Պետրոսյան՝ գնումների մասնագետ
511 սենյակ, “Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ” ՀՈԱԿ
ՀՀ, Երևան 010, Բուզանդի 1/3
Հեռ.՝ +374 10 520973
Էլ. հասցե՝ arman.petrosyan@yerevan.am

5. Մրցույթային փաստաթղթերի անգլերեն էլեկտրոնային տարբերակն անվճար ձեռքբերելու համար հայտատուները պետք է գրավոր դիմեն վերոգրյալ հասցեով՝ խնդրելով տրամադրել EEK-01, Մանկապարտեզների սեյսմիկ ամրացում, էներգաարդյունավետության բարելավում և վերակառուցում մրցութային փաստաթղթերը (“Աշխատանքներ”).:

6. Հայտերի առաքում.

• Վերոնշյալ հասցեով.
• 2020թ. 14 Հուլիս, ժամը 15:00-ին կամ նախքան վերջնաժամկետը (տեղական ժամով)
• Հայտի երաշխիքի հետ միասին, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում:

Հայտերը կբացվեն վերջնաժամկետից անմիջապես հետո՝ հայտատուների այն ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր կցանկանան մասնակցել հայտերի բացմանը: