Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում:
1996-2003թթ. սովորել է Երևանի հ. 161 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հ. 5 միջնակարգ դպրոցը:
2006-2011թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ և ստացել տնտեսագիտության բակալավրի որակավորում:
2011թ. եղել է «ՎԻ ԷՅ ԷՍ Կոմֆորտ» ՍՊԸ-ի տնօրենը:
2014-2018թթ. աշխատել է «Անելիք Բանկ» (այժմ՝ «Այ Դի Բանկ») ՓԲԸ-ում՝ որպես բանկային գործառնությունների մասնագետ, հաճախորդների առաջատար մենեջեր:
2020թ. փետրվարին նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետ:
Ամուսնացած չէ: