Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում:
1995-2005 թթ. սովորել է Երևանի հ.147 միջն. Դպրոցում:
2005-2009 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան:
2009-2011թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2011-2013թթ․սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետի մագիստրատուրայում:
2012-2017թթ. եղել ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամ:
2013-2014թթ. եղել է «Սուրեն Վարոսյան» Ա/Ձ-ի հիմնադիրը:
2014-2018թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2018-2020թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2020-2021թթ. եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն:
2021-2024թթ. եղել է ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուն:
2024-2024թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալը:
2020թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է «Արիության» մեդալով:
2022 թվականից ՀԱՊԿ հոգաբարձուների խորհրդի անդամ է:
2024թ․ հուլիսին նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2024թ. սեպտեմբերին նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտականությունը կատարող:
2025թ․ նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։