Ծնվել է 1989թ. oգոստոսի 28-ին, ք. Երևանում:
1996-2006թթ. հաճախել է Երևանի Ն. Խաչատրյանի անվան h.113 միջնակարգ դպրոց:
2006-2010 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
2010-2012թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում և ստացել մագիստրոսի աստիճան:
2013-2015թթ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես պատմության ուսուցիչ:
2016թ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և պատմության ուսուցիչ:
2018թ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2018թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2021թ. հունվարից Երևանի «Ա.Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում դասավանդում է հայոց և համաշխարհային պատմություն:
2021թ. նոյեմբերին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:
2022թ. մարտին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: