Ծնվել է 1984թ. ապրիլին, Թբիլիսիում:
2002-2006թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտացմամբ:
2006-2008թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում՝ ճարտարագիտական մենեջմենթ մասնագիտացմամբ:
2008-2011թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2010թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ՀՎՍԸՈՒ բաժնի 1-ին կարգի մասնագետ:
2010-2012թթ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՀՎՍՈՒ բաժնի հարկային տեսուչ, այնուհետև՝ ավագ հարկային տեսուչ:
2012թ. ստացել է 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2012-2017թթ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՕՀ վարչության ավագ օպերլիազոր:
2017-2019թթ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՕՀ վարչության գլխավոր օպերլիազոր:
2019թ. հունվարին շնորհվել է մաքսային ծառայության մայորի կոչում:
2019-2020թթ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՄԴՊՎ Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշեն և Այրում-Ջիլիզա բաժանմունքի պետ:
2020թ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՄԴՊՎ Գուգարքի տարածաշրջանային բաժնի Գոգավան-Պրիվոլնոյե բաժանմունքի պետ:
2020-2021թթ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՄԴՊՎ Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետ:
2021-2022թթ. աշխատել է ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ:
2022թ. հունիսին նշանակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: