Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին, Երևանում:
2000թ․ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետում՝ ստանալով անասնաբույժի որակավորում:
2003թ․ ստացել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003-2004թթ․, եղել է «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրամասի ղեկավար:
2004-2005թթ․ աշխատել է «ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի»՝ մարքեթինգի աջակցման ծրագրում՝ որպես անասնաբույժ:
2005-2007թթ․ աշխատել է «ԴԻԼԻ» անասնապահական տնտեսությունում՝ որպես գլխավոր անասնաբույժ:
2006-2009թթ․ աշխատել է «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ-ում՝ որպես թռչնագրիպի հակազդման ծրագրի գլխավոր մասնագետ:
2009-2018թթ․ աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում՝ որպես անասնաբուժության և անասնաբուծության բաժնի ղեկավար,
2018-2019թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը:
2019-2022թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
2022-2025թթ. եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը:
2025 թվականի հոկտեմբերի 15-ին նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: