Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 110-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի գ. ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1098-Ն որոշմամբ սահմանված կարգը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելուց հետո առաջարկություն ներկայացնել Երևան քաղաքի բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու վերաբերյալ։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան