Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 հունիսի 2019թ. N 116-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ


«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ԵՎ «ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵ
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ
ՀԱՇՎԱՐԿՈՒՄԻՑ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ.69-Ա որոշման N2 հավելվածի 5-րդ կետով, «Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացման նպատակով՝
Երևանի ավագանին որոշում է.
1. «Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել 2017 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված շահութաբաժինների վճարումը Երևանի բյուջե սահմանված ժամկետում չկատարելու համար տոկոսների հաշվարկումից ու վճարումից:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. հունիսի 26
Երևան