Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 116-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 90.0քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել երկու տարի ժամկետով։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան