Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 հունիսի 2019թ. N 117-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 38 ՈՐՈՇՈՒՄՆ
ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ՎԴ/5908/05/12 օրինական ուժի մեջ մտած վճիռը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 22-րդ հոդվածով, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Անվավեր ճանաչել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 2-ի «Աջափնյակ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող Շինարարների փողոցի հ.2 շինությունն աճուրդային կարգով օտարելու մասին» N38 որոշումը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. հունիսի 26
Երևան