Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 հունիսի 2019թ. N 119-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Երկաթգծի փողոցի հ. 28 շենքի հ.5՝ 68.41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31012019-01-0165 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Սարգիս Գուրգենի Բարսեղյանին, Կարեն Բարսեղյանին, Աղուն Չիլչիլյանին, Արթուր Բարսեղյանին, Վերոնիկա Բարսեղյանին և Սարգիս Կարենի Բարսեղյանին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

2019թ. հունիսի 26
Երևան