Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.08.2019


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

9 օգոստոսի 2019թ. N 121-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.10 շենքի հ.5 ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի նախկին թիվ 120 բնակարանի բնակիչներ` Արմեն Ավետիսյանին, Հայկ Ավետիսյանին, Մարիամ Ավետիսյանին, Վարդուհի Ավետիսյանին և Ռուզաննա Խաչատրյանին վերաբնակեցնելու նպատակով անհատույց օտարել (նվիրել) Սիսակյան փողոցի հ.16 շենքի թիվ 98 հասցեում գտնվող 62.3 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                           Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2019թ. օգոստոսի 9
Երևան