Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 121-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի հ.17 հասցեում գտնվող, «Ադդրեսս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2200.16 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողամասերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան