Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2018թ. N 124-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Նորայր Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան, Ավան վարչական շրջանի, Թումանյան թաղամասի հ.3/8 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 379.9քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2559141 վկայական) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Թումանյան թաղամասի հ.3 հասցեին կից տարածքում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 379.9քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. փետրվարի 13
Երևան