Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 սեպտեմբերի 2019թ. N 135-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի
N106-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասով և հաշվի առնելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեության ընդլայնումը և դրանով պայմանավորված հաստիքների ավելացման անհրաժեշտությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N106-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2019թ. սեպտեմբերի 10
Երևան