Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 հոկտեմբերի 2019թ. N 139-Ն


ՈՐՈՇՈՒՄ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԱՆՎԱՄԲ
ԶԲՈՍԱՅԳԻ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին անվանակոչել հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի անվամբ՝ «Դիանա Աբգարի անվան զբոսայգի»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2019թ. հոկտեմբերի 08
Երևան