Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

24.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 նոյեմբերի 2020 թվական N 295-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Մոնիկա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Զ. Սարկավագի փողոցի հ.72/3 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 573.1քմ մակերեսով հողամասից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05022020-01-0293 վկայական) ընդհանուր 335.07քմ /120.06քմ+215.01քմ/ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող նույն հասցեին կից տարածքում և տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող ընդհանուր 335.07քմ /45.68քմ+289.39քմ/ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 


2020 թ. նոյեմբերի 24
Երևան