Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


9 փետրվարի, 2021 թվական N 334-Ա

  

ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի հ.27/3 հասցեում գտնվող Գեորգի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 2192.0 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2021թ. փետրվարի 9
Երևան