ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


16 մարտի, 2021 թվական N 340-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է՝
1. Ընդունել ի գիտություն Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

 

2021թ. մարտի 16
Երևան