Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

23.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2015թ. N451-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2016 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերն օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշմանը և հողային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերին համապատասխան.
2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքից.
3) ինքնակամ կառույցների օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմանը համապատասխան.
4) քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 23-Ա և «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 24-Ա որոշումների, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն և 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշումներին համապատասխան.
5) հողամասերն անհատույց օգտագործման կամ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մինչև 99 տարի ժամկետով, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Հողամասերի սահմանափակ օգտագործումը (սերվիտուտ) կարող է լինել ժամանակավոր` մինչև 99 տարի ժամկետով, կամ մշտական.
6) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման համար հողամասերի ուղղակի վաճառքի դեպքում ձեռք բերողների համար կարող է սահմանվել նաև տարաժամկետ վճարման իրավունք.
7) հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 23
Երևան