Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

09.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



09 փետրվարի 2016թ. N462-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը նվազեցնել 464,190.6 հազար դրամով,
2) ծախսերի գումարը նվազեցնել 684,532.3 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նվազեցնել 220,341.7 հազար դրամով։
2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                               Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 


2016թ. փետրվարի 9
Երևան