ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


28 դեկտեմբերի, 2021 թվական N 494-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ
ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2021 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2022 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.
1) Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար 2022 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.
2) Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար 2022 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.
3) Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար 2022 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով:
2. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2022 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը՝ տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի վկայականների պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքը:
4. Սույն որոշման 1-ին կետում նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2022 թվականի հունվարի 1-ից:
Սույն կետով նախատեսված արտոնությունների կիրառման համար տնտեսավարող սուբյեկտները ներկայացնում են սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը, բացառությամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանքի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

2021թ. դեկտեմբերի 28
Երևան