Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

27.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 հունիսի 2012թ. N467- Ա

 

 

ՈՐՈՇՈՒՄ

<<ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ>>  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի <<Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ>>  N345-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Պարոնյան փողոցի հ.20/4 հասցեում գտնվող գույքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.12.2011թ. հ.2857776 վկայական) անհատույց օգտագործման իրավունքով 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել <<Երկրապահ կամավորականների միություն>> հասարակական կազմակերպությանը:

 

 

 

   
 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ