Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

26.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


24 մայիսի, 2022 թվական N 599-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով`
1. Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1) Երևանի ենթակայության «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը,
2) Երևանի ենթակայության «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը,
3) Երևանի ենթակայության «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը,
4) Երևանի ենթակայության «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը,
5) Երևանի ենթակայության «Նուբարարշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանված կարգին համապատասխան ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ից 5-րդ ենթակետերում նշված փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման գործընթացի իրականացումը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. մայիսի 24
Երևան