ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


29 նոյեմբերի 2017թ. N 64-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը /Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց/ անվանակոչել Սերգեյ Փարաջանովի փողոց։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. նոյեմբերի 29
Երևան