Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

14 փետրվարի 2017թ. N 669-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցը /սկսվում է Արշակունյաց պողոտայից հասնում Տարոնցու փողոց/ անվանակոչել հասարակական, քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի անվամբ։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. փետրվարի 14
Երևան