Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



14 փետրվարի 2017թ. N 670-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի
N 637-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հունվարի 24-ի հ. 01/82-6/1093-17 գրությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» N 637-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարն ավելացնել 331,831.2 հազար դրամով,
2) ծախսերի գումարն ավելացնել 1,174,041.5 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նվազեցնել 842,210.3 հազար դրամով։
2. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» N 637-Ն որոշմամբ հաստատված NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների։
3. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» N 637-Ն որոշման 2-րդ կետի «4,220,991.0 հազար դրամ» բառերը փոխարինել «6,410,852.5 հազար դրամ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ


2017թ. փետրվարի 14
Երևան