Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

14.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 



14 փետրվարի 2017թ. N 675-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականին հունիսի 24-ի հ.558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» դրույթները, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար սահմանել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Սահմանել, որ ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնության տրամադրման համար հիմք է հանդիսանում սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են ավտոտրանսպորտային միջոցի սեփականության վկայականի կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական այլ հիմքով տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի, տեխնիկական անձնագրի պատճենները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ


2017թ. փետրվարի 14
Երևան