Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

11.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


10  սեպտեմբերի 2013թ. N28-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ  ԱՆՎԱՄԲ  ՓՈՂՈՑ
ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013թ. մարտի 26-ի հ. 233-Ա որոշմամբ ստեղծված՝ պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը նշելու հոբելյանական հանձնաժողովի առաջարկությունը և ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Թևոսյան փողոցի շարունակությունը կազմող և Երևանի քաղաքապետի 08.04.2002թ. հ. 564 որոշմամբ Ա. Քոչինյան փողոց անվանակոչված <<Մայակ>> թաղամասին հարող հատվածը  վերանվանել Հ. Թևոսյան փողոց։
2. Անվանակոչել Երևանի Կենտրոն վարչական շրջանում Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը մինչև Ամիրյան փողոցից սկսվող Զաքյան փողոց՝ պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի անունով։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ