ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

10.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 

10 դեկտեմբերի  2013թ. N 86-Ն 

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
 ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ  

<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014 թվականի  ծրագիրը ենթակա է հրապարակման <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները՝ նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով`ընդհանուր 1000 տպաքանակներով։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ