ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայտարարություն

09.07.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի

 

Հ/հ

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

Ծածկագիր

Մրցույթ անց­կաց­­նելու օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման  վերջնաժամկետը

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

 

1.2-11

 

10.08.2021թ.

ժամը՝ 10.00

 

26.07.2021թ.

 

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 10:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք ընդունած համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում`www.yerevan.am աշխատանք բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am հայտարարությունների բաժին)։

 

* * *

 

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
*թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
*անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնի հ. 201 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտի 1, հեռախոս (011514229) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010 515133, 010515132, 010515131) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00-ից 16:00-ն (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։