ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայտարարություն

15.09.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման վերաբերյալ

 

 

Հ/հ

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

Ծածկա­գիրը

Մրցույթ անց­կաց­­նելու օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման  վերջնաժամկետը

 

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ

2.1-75

 

15.10.2021թ.

Ժամը՝ 11։00

30.09.2021թ.

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ

2.1-105

15.10.2021թ.

Ժամը՝ 11։00

30.09.2021թ.

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ

2.1-141

 

15.10.2021թ.

Ժամը՝ 11։00

30.09.2021թ.

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետի տեղակալ

2.2-46

15.10.2021թ.

Ժամը՝ 11։00

30.09.2021թ.

 

Թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին՝ կարող են ծանոթանալ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am աշխատանք բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am հայտարարությունների բաժին)։
* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
*անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնի հ. 212 և 213 աշխատասենյակներում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս՝ (011) 514 229, (011) 514 329 կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010) 515 133, (010) 515 132, (010) 515 131 ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00-16:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։