Պահոց

Հայտարարություն

18.01.2021

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (տնօրենի) ընտրության (նշանակման) համար:

 

հ/հ

Թափուր պաշտոնի

անվանումը

Մրցույթ անցկացնելու վայրը,

օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

 

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

ք. Երևան, Արգիշտի փողոց հ.1 19.02.2021թ.  ժամը՝ 11.00

09.02.2021թ.

 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝

- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
-իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

 

Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝

1) թեստավորում.
2) հարցազրույց:


* * *


Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1)՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ. 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 սենյակում /հեռ. 011-514-366, 011-514-229/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 11.00-ից 16.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից: