Պահոց

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ թափուր աշխատատեղերի ցանկ

21.01.2020

Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Այսպիսով, կանաչապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարները կկենտրոնացվեն։ Կստեղծվի 500-ից ավելի նոր աշխատատեղ։ 

Հետևյալ հաստիքները համալրելու համար կարող եք ինքնակենսագրականները (նկարով) ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին` green@yerevan.am՝ նշելով հաստիքը:

1. Տնօրենի օգնական
2. Փորձագետ
3. Գործավար
4. Հաշվապահ
5. Հաշվետար գանձապահ
6. Կադրերի մասնագետ
7. Հասարակության հետ կապերի մասնագետ
8. Լանդշաֆտային ճարտարապետ
9. Լանդշաֆտային ճարտարապետության դիզայներ
10. Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի ինժեներ
11. Քարտեզագրող
12. ՏՏ մասնագետ
13. Գնումների մասնագետ
14. Բաց և փակ գրունտի մասնագետ
15. Պահակ
16. Պահեստապետ
17. Զոդող
18. Սղոցավար
19. Թափոնների տեսակավորման մասնագետ
20. Տրակտորիստ
21. Վարորդ
22. Հատուկ տեխնիկայի վարորդ
23. Ավտոընթացագործ
24. Ավտոէլեկտրիկ
25. Բույսերի պաշտպան
26. Էկոլոգ
27. Հողագետ
28. Դենդրոլոգ
29. Օպերատոր
30. Վարպետ
31. Այգեպան բանվոր
32. Ոռոգման ցանցի սպասարկող մասնագետ