ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Միջազգային քաղաքային համայնքների «Լուսավորում» /LUCI / ասոցիացիա

Միջազգային քաղաքային համայնքների «Լուսավորում» /LUCI / ասոցիացիա
Ընկերակցությունը համախմբում է աշխարհի լուսային քաղաքները՝ հիմնադրված 2002թ. հունիսին՝ Լիոն քաղաքի նախաձեռնությամբ: «LUCI»-ն նպատակ ունի լույսը կիրառել որպես օժանդակություն քաղաքային ծառայություններին, իրականացնել քաղաքային լուսավորումը՝ համախմբելով հիմնական գործընկերներին: Ընկերակցությունը համաշխարհային նշանակություն ունի. նպաստում է, որ լույսը դառնա կյանքի, քաղաքաշինության և ճարտարապետության կարևոր գործոններից: Կազմակերպությունը շահույթ չի հետապնդում: Ասոցիացիային անդամակցում են 66 անդամ քաղաքներ և 48 ասոցացված անդամներ։ Ասոցիացիայի գործադիր կոմիտեն բաղկացած է 9 անդամ քաղաքներց (քվեարկող անդամներից)՝ Դուբրովնիկ (Խորվաթիա), Էյնդհովեն (Նիդեռլանդներ), Գենթ (Բելգիա), Գլասգոու (Միացյալ Թագավորություն), Գոթենբուրգ (Շվեդիա), Լայպցիգ (Գերմանիա), Լիոն (Ֆրանսիա), Յուվյասկյուլյա (Ֆինլանդիա), Սեուլ (Հարավային Կորեա)։ Գործադիր կոմիտեն ընտրվում է 2 տարի ժամկետով։