ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«ICLEI Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիա

«ICLEI Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիա

Տեղական իշխանությունները հանուն կայունության ասոցիացիան հիմնադրվել է 1990 թ. Նյու Յորքում՝ «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ՄԱԿ-ի համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որպես «Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհուրդ (International Council for Local Environmental Initiatives-ICLEI)»: Կոնգրեսի ընթացքում ասոցիացիային միացան աշխարհի շուրջ 1000 քաղաքապետարաններ և մունիցիպալ կազմակերպություններ։ 2003 թ. ասոցիացիան վերանվանվել է «Տեղական իշխանությունները հանուն կայունության (Local Governments for Sustainability)» ասոցիացիա, սակայն պահպանել է ICLEI հապավումը։

«Տեղական իշխանությունները հանուն կայունության (Local Governments for Sustainability-ICLEI)» ցանցն ամբողջ աշխարհում գործող կայուն զարգացման ուղի որդեգրած քաղաքների միակ ասոցիացիան է։
Ասոցիացիան ունի կլիմայի փոփոխության դեմ պայքարի, բնության պահպանության, մաքուր ջրի պահպանության, այլընտրանքային էներգիայի կիրառման, էներգաարդյունավետության և քաղաքներում բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման պարտավորությունները։ Այդ նպատակով ասոցիացիան իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ և կոնֆերանսներ վերը նշված թեմաներով։

«Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի առաքելությունն է աջակցել տեղական իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի պայմաններին, գլոբալ կայունության բնագավառում հասնել զգալի բարեփոխումների։

2013թ. հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայացել է Եվրոպայի խորհրդի երկրների մայրաքաղաքների համաժողովը, որի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել է Երևանի քաղաքապետարանը։

Երևան քաղաքի ավագանու 11.02.2014թ. հ. 119-Ա որոշմամբ Երևան քաղաքը ICLEI համաշխարհային քարտուղարությանը հայտ ներկայացրեց նշված ասոցիացիային միանալու վերաբերյալ։
2014թ. մարտից Երևանը դարձավ «ICLEI Տեղական իշխանությունները հանուն կայունության ասոցիացիայի» անդամ։