ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
10-Ա  10.01.2019թ.

ՔԱՂԱՔԱՑՒԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑԵԼՈՒ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «ԼՅՈՒ ԸՆԴ ԱՐ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով.
1.«ԼՅՈՒ ԸՆԴ ԱՐ» ՍՊԸ-ին 2019 թվականի (ընթացիկ տարվա) համար տրամադրել Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի հ.29/6 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն:
2.Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար ընթացիկ տարվա 1.500.000 դրամ տեղական տուրքը վճարված է:
3.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» N319-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ