Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10-Ա 13.01.2020թ. 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՐՅՈՒՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՇԵՆՔԻ Հ.5/1` 39,19ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արսեն Լյովայի Թերջանյանի, Արթուր Լևոնի Թերջանյանի և Աննա Արսենի Գազելերիդի դիմումը` Երևանի Կորյունի փողոցի հ.1 շենքի հ.5/1՝ 39,19քմ մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրծքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.11.2019թ. N29112019-01-0219 վկայական/, Երևանի Կորյունի փողոցի հ.1 շենքի հ.5/1` 39,19քմ մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի սեփականատերեր՝ Արսեն Լյովայի Թերջանյանին, Արթուր Լևոնի Թերջանյանին և Աննա Արսենի Գազելերիդին (3 անձ, այսուհետ նվիրառուներ)՝ որպես սեփականություն։
2. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Պողոսյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ