Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


100-Ա 19.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՉՈՒԽԱՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԱԼԱ ԳՐԻԳՈՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լալա Գրիգորի Գասպարյանի (ծնված 01.07.1948թ.) դիմումը։ Երևանի Չուխաջյան փողոցի հ.15/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 366.73քմ, որից 300.5քմ մակերեսով հողամասը Լալա Գրիգորի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.08.2002թ.հ.5001, 20.11.2019թ.հ.3453 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.10.2020թ. հ.01-0338, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.11.2020թ. հ.13884 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.10.2020թ. հ.20-Ել-Գ-6409 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չուխաջյան փողոցի հ.15/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Չուխաջյան փողոցի հ.15/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լալա Գրիգորի Գասպարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300.5քմ մակերեսով հողամասին կից 66.23քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 66.23քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Չուխաջյան փողոցի հ.15ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Չուխաջյան փողոց հ.15/1տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                        ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ