Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


102-Ա 19.01.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.22/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԻ ՄԿՐՏՉԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՄԻՀՐԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անի Մկրտչի Խաչատրյանի (ծնված 24.05.1992թ.), Արմինե Միհրանի Խաչատրյանի (ծնված 08.12.1969թ.)դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 03.11.2020թ. հ.01-0469, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.11.2018թ. հ.21634 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.11.2020թ. հ.20-Ել-Խ-3511 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 14-րդ փողոցի հ.22/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Քանաքեռի 14-րդ փողոցի հ.22/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անի Մկրտչի Խաչատրյանի, Արմինե Միհրանի Խաչատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 297.89քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 297.89քմ մակերեսով հողամասի,(որից 11.6քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականություն է Գևորգ Խաչատրյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Քանաքեռի 14-րդ փողոցի հ.22 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Քանաքեռ 14-րդ փողոց հ.22/2տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                               ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ