Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1078-Ա 14.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևան Ալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 06.04.2021 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի
8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 304-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը,
1. Թույլատրել «Երևան Ալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ «Երևան Ալկո» սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության անվանման մեջ Երևանի անվանումը յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող է օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված տեղական տուրքը վճարելու դեպքում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                      Հ.ՍԱՐԳՍՅԱՆ