Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1096-Ա 23.03.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ Գ. ՄԱՀԱՐՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.127 ՇԵՆՔԻ Հ.21`83.35ՔՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ
ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արայիկ Գևորգի Հարությունյանի դիմումը՝ Երևանի Գ. Մահարու փողոցի հ.127 շենքի հ.21՝ 83.35քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19112019-01-0317 վկայական), Երևանի Գ.Մահարու փողոցի հ.127 շենքի հ.21՝ 83.35քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարել նույն բնակարանի բնակիչներ՝ Գևորգ Թոռնիկի Հարությունյանին, Գայանե Անդրանիկի Խուրշուդյանին, Թոռնիկ Գևորգի Հարությունյանին, Արայիկ Գևորգի Հարությունյանին, Ռոզա Արտակի Իսկանդարյանին, անչափահասներ՝ Գևորգ Արայիկի Հարությունյանին և Նորիկ Արայիկի Հարությունյանին /որոնց անունից հանդես են գալիս ծնողները՝ Արայիկ Հարությունյանը և Ռոզա Իսկանդարյանը/:
2.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ