Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


111-Ա 20.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.76 ՇԵՆՔԻ Հ.27`62.61ՔՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ
ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Ռաֆիկի Պապիկյանի դիմումը՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.76 շենքի հ.27՝ 62.61քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 7-րդ ենթակետերը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26112013-01-0247 վկայական), Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.76 շենքի հ.27՝ 62.61քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարել նույն բնակարանի բնակիչներ՝ Գևորգ Ռաֆիկի Պապիկյանին, Հայաստան Սերյոժայի Գաբրիելյանին, Արևհատ Ալեքսանի Պապիկյանին, Ռաֆայել Գևորգի Պապիկյանին (այսուհետ` նվիրառուներ), որպես սեփականություն:
2.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                              ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ