Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 112-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի Հ.3533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 15.12.2016թ. 20-ել-1153 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի «Երևանի Ռոստոմի փող. հ.47 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների  նկատմամբ Աղավնի Երվանդի Սարուխանյանի, Աշոտ Համազասպի Մելքոնյանի, Անահիտ Համազասպի Մելքոնյանի, Անտոնինա Ստանիսլավի Նազարյանի, Տիգրան Կորյունի Մարտիրոսյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3533-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Ռոստոմի փող. հ.47 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ