ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


112-Ա 20.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հավելվածներ

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները սահմանելու և կատարումն ապահովելու նպատակով.
1. Սահմանել՝
1) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման.
ա. N1 հավելվածով հաստատված վարչական և ֆոնդային մասերի եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման՝ համաձայն N 1 հավելվածի,
բ. N1 հավելվածով հաստատված վարչական և ֆոնդային մասերի եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ ըստ դրանց գանձման (ապահովման) համար պատասխանատու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների՝ համաձայն N 2 հավելվածի (NN 1-13 աղյուսակներ),
գ. N2 հավելվածով հաստատված վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի՝ համաձայն N 3 հավելվածի,
դ. N3 հավելվածով հաստատված վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի,
ե. N4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարի եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ համաձայն N 5 հավելվածի,
զ. N5 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի,
է. N6 հավելվածով հաստատված վարչական և ֆոնդային մասերից տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի,
ը. N7 հավելվածով հաստատված ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) վերծանված տարեկան հատկացումների եռամսյակային (աճողական) համամասնությունները՝ համաձայն N 8 հավելվածի։
2) Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով «5. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր» մուտքային ծրագրով նախատեսված եռամսյակային (աճողական) մուտքերի բաշխումը՝ ըստ դրանց ապահովման համար պատասխանատուների՝ համաձայն N 9 հավելվածի։
3) Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով հաստատված (բացառությամբ պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսված ֆինանսավորման ծրագրերի բյուջետային ծախսերի) տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածների եռամսյակային (աճողական) համամասնությունների վերծանումը ըստ ստացող կազմակերպությունների՝ համաձայն N 10 հավելվածի (NN 1-15 աղյուսակներ), իսկ <<4. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին>> ծրագրով նախատեսված հատկացումների վերծանումը կսահմանվի Երևան քաղաքապետի առանձին կարգադրություններով։
4) Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման 2-րդ կետով Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից նախատեսված հատկացման եռամսյակային բաշխման համամասնությունները՝ համաձայն սույն որոշման N 11 հավելվածի։
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին՝
1) Մինչև գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցով սահմանված ժամկետի ավարտը, իսկ եթե այլ ժամկետ նախատեսված չէ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն ներկայացնել Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով հաստատված ծրագրերի գծով գնման հայտերը: Նշված ժամկետում հայտերը չներկայացնելու դեպքում այդ ծրագրերի մասով Երևանի քաղաքապետին ներկայացնել չներկայացման պատճառների վերաբերյալ հիմնավորումներ, որոնք ընդունելի համարվելու դեպքում է միայն թույլատրվում տվյալ գնման գործընթացի իրականացումը.
2) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանին ներկայացնել.
ա. հաշվետվություն սույն որոշման N2 հավելվածով սահմանված` Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին։ Ծրագրային ցուցանիշների թերկատարման դեպքում ներկայացնել առաջարկություն ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարած պատասխանատու անձանց նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.
բ. հաշվետվություն ըստ բյուջետային ծրագրերի և ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, որը պետք է ներառի յուրաքանչյուր հոդվածի շրջանակներում կատարված ծախսերի նկարագրությունը, քանակական ցուցանիշները և դրանց վերլուծությունը, արդյունքային գնահատականը, ինչպես նաև տեղեկություններ ելքերի հիմնավորվածության և նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի փաստացի ցուցանիշների համեմատական (այդ թվում՝ քանակական) վերլուծության վերաբերյալ։
գ. սույն որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև տեղեկատվություն այդ սահմանաքանակների չիրացված մասի 2021 թվականի մնացած ժամանակահատվածում իրացման գծով ձեռնարկված միջոցների կամ այդ մասի հետագա իրացման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին:
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ իրենց ոլորտի գործառույթների շրջանակներում յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ ամփոփել և Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանին ներկայացնել հաշվետվություն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի գումարների և տրամադրված թույլտվությունների վերաբերյալ։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                               ՀՐՉ. ՍԱՐԳՍՅԱՆ