Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 113-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.5764-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 23.12.2016թ. 20-ել-1180 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 18-ի «Երևանի Քրիստափորի փողոցի հ.75/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Տիգրան Սամվելի Մարտիրոսյանի  իրավունքները վերականգնելու մասին» հ.5764-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Քրիստափորի փողոցի հ.75/1 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ