Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

114-Ա 21.01.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենի 19-րդ հոդվածով և հիմք ընդունելով 2019թ. նոյեմբերի 26-ի և 28-ի, 2019թ․ դեկտեմբերի 5-ի, 10-ի, 12-ի, 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնող հանձնաժողովների հ.1 արձանագրությունները.
1.Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցուցակը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետին՝ ապահովել «Համայնքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11–ի №15-Ն հրամանով հաստատված կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն