Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


115-Ա 21.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 3758-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, hիմք ընդունելով հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի
1-ին մասը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 3758-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծել հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի և հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողով` համաձայն N 2 հավելվածի:»,
2) որոշման ամբողջ տեքստում «հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողով» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի,
5) որոշման N 3 հավելվածի 7-րդ, 8-րդ, 22-րդ կետերում և N 4 հավելվածի 7-րդ, 8-րդ կետերում «հանձնաժողովի քարտուղար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աճուրդավար» բառով և դրա համապատասխան հոլովաձևով:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                              Հ.ՍԱՐԳՍՅԱՆ