ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


116-Ա 21.01.2021թ.

 

«ԲԻՆԱՄ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Բինամ» ՓԲԸ-ի դիմումը՝ Թամանցիների փողոցի հ.81/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.07.2020թ. հ.20072020-01-0286 /գաղտնաբառ՝ FWJE8HTWHHQX/ վկայականը, համապատասխան որակավորում ունեցող չափագրողի կողմից 27.11.2020թ. և 14.12.2020թ. տրամադրված եզրակացությունները և հատակագիծ սխեմաները:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1955.36քմ (ծածկագիր՝ 01-011-0394-006, Երևան քաղաքի ավագանու 2020թ. նոյեմբերի 24-ի հ.296-Ն որոշում, տող՝ 49), որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա: Օտարվող հողամասը փաստացի սահմանազատված է, տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ ՀՀ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային /գործառնական/ նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ և 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.11.2020թ. հ.18-06/2-106682 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Թամանցիների փողոցի հ.81/6 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 1955.36քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 1955.36քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Թամանցիների փողոցի հ.81/6 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1955.36քմ մակերեսով հողամասին տրամադրել «Թամանցիների փողոց, հ.81/7» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Թամանցիների փողոցի հ.81/6 հասցեին կից՝ 1955.36քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գոր-ծառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ արդյունաբերական օբյեկտների։
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` ապահովել Երևան համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ 1955.36քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
6. Սույն որոշման 5-րդ կետի պահանջը կատարելուց հետո, Թամանցիների փողոցի հ.81/6 հասցեում գտնվող, «Բինամ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 1955.36քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, առանց կառուցապատման իրավունքի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերու-թյանը` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 8846049 (ութ միլիոն ութ հարյուր քառասունվեց հազար քառասունինը) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
7. «Թամանցիների փողոց, հ.81/6» և «Թամանցիների փողոց, հ.81/7» հասցեներում գտնվող հողամասերին, որպես մեկ գույքային միավորի, տրամադրել «Թամանցիների փողոց, հ.81/6» հասցեն:
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռքբերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
9. Սահմանել, որ սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռքբերողի կողմից չվճարվելու դեպքում՝ որոշման 6-րդ և 10-րդ կետերը համարվում են ուժը կորցրած։
10.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «Բինամ» ՓԲԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
11. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
12.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
13. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
14. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                Հ.ՍԱՐԳՍՅԱՆ