Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 117-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ ՌՈՍՏՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 13 ՇԵՆՔԻ Հ.75` 13,56ՔՄ ԵՎ Հ.98՝ 23ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արկադի Մանուչարյանի դիմումը Երևանի Ռոստովյան փողոցի հ. 13 շենքի հ.75` 13,56քմ և 98՝ 23քմ ընդհանուր մակերեսներով բնակարանները մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.12.2016թ. հ.22122016-01-0140 և հ.22122016-01-0092 վկայականներ), Երևանի Ռոստովյան փողոցի հ. 13 շենքի հ. 75` 13,56քմ և 98՝ 23քմ ընդհանուր մակերեսներով բնակարանները նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Արկադի, Մարիա, Միլեն, Վալերի Մանուչարյաններին, Ռիտա Բաբայանին, անչափահասներ՝ Աշոտ Մանուչարյանին և Արկադի Մանուչարյանին, որոնց անունից հանդես են գալիս ծնողները՝ Միլեն Մանուչարյանը և Ռիտա Բաբայանը  (7 անձ, այսուհետ  նվիրառուներ)` որպես  ընտանիքի բոլոր անդամների համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին (Ա.Հարությունյան)` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ